Փող՝ ապստամբության համար․ Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

stepan-danielyan-744x445

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գերմանական մամուլի հոդվածին, որը վերնագրված է՝ Փող ապստամբության համար։

«Կարճ, թե ինչի մասին է հոդվածը.

Բեռլինյան ասոցիացիան աշխատավարձ է փոխանցում կլիմայական ակտիվիստներին։ «Վերջին սերնդի աշխատանքի կենտրոններ» կոչվող հավաքագրման սեմինարներում կազմակերպիչները հայտնում են, որ իրենք «շատ» փող ունեն:

«Welt am Sonntag»-ը կարողացել է դիտել «Վերջին սերնդի» ներքին չաթի հաղորդագրությունները և փաստաթղթերը, մասնակցել առցանց սեմինարների և բացահայտել, թե ինչպես են կազմակերպվում կլիմայի ակտիվիստները, ամսեկան որքան են վաստակում  և որ հովանավորն է կանգնած նրանց հետևում:

Կարճ, նոր սերնդի ջահելները կլիմայական փոփոխությունների ու նման բաների համար ակցիաներ կազմակերպելու համար «աշխատավարձ» են ստանում:

Ֆիքսենք «նոր սերունդ», «ապստամբություն», «աշխատավարձ» բանալի բառերը: 2018-ին էլ էր «նոր սերունդը» «ապստամբություն» բարձրացրել Հայաստանում, հիմա նույնպես «նոր սերունդն» ու նրան միացած հին սերնդի կոլոբորացիոնիստները պետական ու նրանց կից եթերներում խոսում Արցախը զիջելու, «հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան պատերազմը», ՆԱՏՕ մտնելու երազախաբության /եթե մտնելու ձև կա, ասեք, ես էլ միանամ այդ շարժմանը՛/  մասին:

Հիմա նրանք են կառավարում, կամ ավելի ճիշտ, ապակառավարում ու մեզ տանում անդունդ:

Մի խոսքով, հետաքրքիր հետաքննություն են անցկացրել այն մասին, թե ինչպես են ստեղծում հանրային կարծիք, ձևավորում ակտիվիստների խմբեր, դրանց ներգրավվում միամիտ հետևորդներին և այլն»:

--00—ՅՄ