Ադրբեջանում Իրանի դեսպանը Բաքվի հետ լարվածության ֆոնին հետ է կանչվել Թեհրան՝ խորհրդակցելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4 , 24News

dd

Ադրբեջանում Իրանի դեսպան Սայիդ Աբբասի Մուսավին Բաքվի և Թեհրանի միջև աճող լարվածության ֆոնին հետ է կանչվել հայրենիք՝ ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդուլահիանի հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը։ Մուսավին ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուին Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ բանակցությունների արդյունքները։

 --00—ԱՊ