Կապանում ամանորյա տոնական միջոցառման փոխարեն կվառվեն միայն գլխավոր տոնածառի լույսերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot 2022-12-26 174227

Արդեն ավելի քան 350 ժամ է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք Կապանի համայնքապետարանից։

«Արդեն 15–րդ օրն է՝ շուրջ 120․000 արցախցիներ կանգնած են հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առաջ։ Շրջափակման հետևանքով մեր հայրենակիցները զրկված են կենսական նշանակության ապրանքների մատակարարումից, ազատ տեղաշարժից և պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից։ 

Հաշվի առնելով Արցախի ամբողջական շրջափակումը, դրանով պայմանավորված հումանիտար աղետը և օր օրի վատթարացող իրավիճակը՝ Կապանում նախապես ծրագրված ամանորյա տոնական միջոցառման փոխարեն, այսօր՝ ժամը 19։00–ին, կվառվեն միայն գլխավոր տոնածառի լույսերը»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ