Հայաստանը պետք է ճիշտ օգտագործի այս հնարավորությունը. Թուրքիայի ՊՆ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

․

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հայաստանը պետք է «խաղաղության եւ բարեկամության ձեռք մեկնի»։Այս մասին հայտնում է Anadolu-ն։

«Հայաստանը պետք է ճիշտ օգտագործի այս հնարավորությունը։ Եթե Հայաստանը պահպանի հրադադարի համաձայնագիրը, նա կարող է խաղաղության եւ կայունության մաս դառնալ։ Դա կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանն ու տնտեսական բարգավաճմանը»,- ասել է նա Կայսերիում ադրբեջանցի եւ վրացի գործընկերների հետ հանդիպումից հետո:

--00--ԱՀ