Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ Ստեփանակերտում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1624News

երկրաշարժ Վան Երևան Արարատի մարզ

Դեկտեմբերի 15-ին սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդել են, որ տեղական ժամանակով ժամը 23:04-ին Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ:

Էպիկենտրոնը գտնվել է Իմիշլի քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք, Ստեփանակերտ քաղաքից 131 կմ արևելք:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ, ըստ MSK-64 սանդղակի` 3.9 մագնիտուդ:

Երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

--00--ԱՀ