Կա՜մ պիտի սկսենք հայրենական պատերազմ, կա՜մ արցախահայերը ցեղասպանվեն, այլ տարբերակ չկա

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Կա´մ պիտի սկսենք հայրենական պատերազմ, կա´մ արցախահայերը ցեղասպանվեն, այլ տարբերակ չկա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի համոզմամբ, Ալիևը Հայաստանին փորձում է տանել նոր կապիտուլյացիայի՝ պարանը գցելով Փաշինյանի վիզը։ Զոհրաբյանի կարծիքով, Բաքուն խնդիր է դրել՝ Հայաստանից միջանցք ստանալ, ինչպես նաև՝ անկլավները և վերջնականապես հայաթափել Արցախը։

Նրա խոսքով, իշխանությունը որևէ գործուն քայլ չի իրականացնում, ընդհակառակը՝ փորձում է Լաչինի միջանցքը գցել ռուսների գրպանը։

--00—ԱՊ