Վթար՝ Երևանում․ մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի օգտագործմամբ՝ կարողացել են դուրս բերել վարորդին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

2fbd586fa38e302430d03becf0b38e31

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում, և նրան դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Փրկարարները մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի օգտագործմամբ՝ կարողացան վարորդին դուրս բերել ավտոմեքենայից։ Այդ ընթացքում էլ վարորդին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Այնուհետև փրկարարները նրան դուրս բերեցին ավտոմեքենայից։ Բժիշկները կատարեցին հերթական ներկարկումն ու պարանոցին տեղադրեցին ֆիքսատոր։ Փրկարարներն ու պարեկները վիրավորին պատգարակով մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։ 

Վիրավորը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ 

Քնինչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

--00—ՅՄ