ՀՅԴ Հայ դատի ԿԽ ներկայացուցիչները ԱՀ պաշտոնյաների հետ քննարկել են էթնիկ զտման դրսևորումները Արցախում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումների արդյունքում ստեղծված իրավիճակը քննարկելու և Արցախի հանդեպ միջազգային զորակցություն ապահովելու համար 2022 թ․ դեկտեմբերի 13-ի երեկոյան, Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը։

Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամի իրական վտանգը և ադրբեջանական՝ էթնիկ զտում և հայրենազրկում հետապնդող քաղաքականության վերջին դրսևորումները։ ՀՅԴ Հայ դատի համակարգի ներկայացուցիչները տեղեկություններ են փոխանցել Հայ դատի աշխարհասփյուռ ցանցի կողմից ձեռնարկված և նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ։

Կարևորվել է ստեղծված ծանր իրավիճակում համազգային ջանքերի կենտրոնացման և համատեղ աշխատանքով մեր ժողովրդի առջև ծառացած գոյութենական մարտահրավերի հաղթահարման կարևորությունը։

--00—ԼՄ