Եթե ունենայինք ազգային իշխանություն,«գորշ գայլերի» նշաններով ամբոխը կհայտնվեր միջազգային մեդիաներում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

2d2bad48f9e5a78925ffdcc8ad840f9d_XL

Եթե մենք ունենայինք ազգային իշխանություն, թշնամու կողմից Հայաստանի և Արցախի կյանքի ճանապարհը փակող ահաբեկչական «գորշ գայլերի» նշաններով ամբոխը արդեն կհայտնվեր միջազգային մեդիաներում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Պաշտոնյաները իրենց միջազգային ռեսուրսները կօգտագործեին 120 հազար հայի կյանքի, տեղաշարժի ու անվտանգության իրավունքը խախտելու մասին բոլոր հարթակներում ահազանգելու համար։
Սա կլիներ ևս մի փաստարկ բանակցային գործընթացում, թե ինչու արցախահայությունը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, ինչու է դա գոյաբանական խնդիր։

Կրկնվեմ, դժվար բան չկա, զուտ կամքի հարց ա»։

--00—ՅՄ