Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է տարեկան մոտ 100 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դրամ

Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է տարեկան մոտ 100 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։

«Սա բավական նշանակալի ցուցանիշ է»,- ասել է բանկի խորհրդի ղեկավարի տեղակալ Դենիս Իլյինը։ Արդեն հաջորդ տարի կգերազանցվի 180 մլն դոլար ծրագրված ներդրումների ծավալը, որը նախատեսված էր 5 տարով։

«Բանկի հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանի կառավարությանը, շուկային և հաճախորդներին երկրի համար կարևոր նախագծերում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը»,- ասաց Իլյինը։ 

--00—ԼՄ