Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում 1-ին անգամ կա թուրք կին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

e06657f6-0d0f-46e7-a27b-974f23fa6ff0.jpg

Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում այս տարի առաջին անգամ ընդգրկվել է մեկ թուրք կին։

«Սաբանջը հոլդինգի» գործադիր տնօրեն Գյուլեր Սաբանջըն առաջին անգամ ներառվել է «Forbes» ամսագրի «Աշխարհի ամենաազդեցիկ 100 կանայք» ամենամյա վարկանիշային ցուցակում։ Նա միակ թուրք կինն է այդ ցուցակում և զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը։ 

Ցուցակը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը։ Նրան հաջորդում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստինա Լագարդը, իսկ եռյակը եզրափակում է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ 

--00--ԶՀ