Տաթև-«Սատանի կամուրջ» ճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք․ 100 մեքենա է արգելափակվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների կա մոտ 100 արգելափակված ավտոմեքենա։

--00—ԼՄ