էրդողանն ունի Twitter-ի 3-րդ ամենահզոր օգտահաշիվն աշխարհում, Ջո Բայդենը 2-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter սոցկայքի հարթակում առաջընթաց է գրանցել՝ հայտնվելով վիթխարի լսարան ունեցող աշխարհի հզոր առաջնորդների շարքում, գրում է ermenihaber.am-ը։

Այս մասին տեղեկանում ենք լրատվամիջոցների և հաղորդակցության հարցերով Էրդողանի խորհրդական Իսմայիլ Ջեսուրից։ Ըստ նրա՝ միջազգային հանրության հետ կապերի գործակալության թվային դիվանագիտության աշխատանքային խմբի կողմից կատարվել է «Ամենահզոր առաջնորդները Twitter-ում» ուսումնասիրությունը։

Այդ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ նախագահ Էրդողանի Twitter-ի անձնական էջը 2022 թվականին բարձրացել է երկու հորիզոնականով։ Այժմ էրդողանն ունի Twitter-ի 3-րդ ամենահզոր օգտահաշիվն աշխարհում։ Նրա լսարանը բաղկացած է 19 միլիոն հետևորդից։

Առաջատար եռյակը՝ ստորև

1-ին տեղ - Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդի

2-րդ տեղ - ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

3-րդ տեղ - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

--00—ԼՄ