Ադրբեջանցի պատգամավորն ահաբեկիչներ է կոչել ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

6390502172bb06390502172bb116704020816390502172bae6390502172baf

Ադրբեջանցի պատգամավորը ահաբեկիչներ է կոչել ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային:Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Ահաբեկչությունը ֆինանսավորում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Հենց այդ երկրներն են զենք մատակարարում Հայաստան։ Միամիտ չլինենք: Այսօրվա դրությամբ ամեն ինչ տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Ես նրանց անգործներ եմ անվանում: Եկեք չվախենանք խոսել նրանց մասին: Իրանը վախկոտ պետություն է, մենք գիտենք դրա մասին, բայց եկեք ուրիշների մասին էլ խոսենք...»,–այսօրվա Մեջլիսի նիստի ժամանակ հայտարարել է պատգամավոր Ագիլ Աբասը: 

Ես մի հստակ գիծ եմ նկատում՝ ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ ինքը ՀՀ–ի հետ խնդիր չունի, խնդիրը արտաքին դերակատարներն են և այդ ֆոնին խիստ «խաղաղասիրական» կոչեր են անում:

Իրական նպատակն այն է, որ բացառեն Արցախի հարցի միջազգայնացումը, դրանով կկարողանան բազմաթիվ խնդիրներ լուծել և իրենց վտանգավոր պլաններն ավելի արագ իրագործել: Այսօր փաստացի ամենօրյա ռեժիմով Լաչինի միջանցքի տարածքում մի սադրանք են բեմադրում, իսկ Բաքում խոսում խաղաղապահների կամ այլ դերակատարների դեմ:

Հստակ պլանավորված սցենարով առաջ են գնում առայժմ, քանի որ դիմադրություն կամ կոշտ արձագանք դեռ չեն հանդիպում որևէ կողմից: Լավ, ինչպե՞ս կարող է բռնապետական երկրի ներկայացուցիչը նման կերպ խոսի ԱՄՆ–ի կամ Ֆրանսիայի մասին ու մնա անպատիժ: ՌԴ–ի մասին էլ չասեմ՝ Լավրովի համար «հետկոնֆլիկտային իրավիճակ է»:

--00—ՅՄ