Նորաբացի ճանապարհին ավտոմեքենա վարելու հարցի շուրջ վիճելիս մեկը մյուսին դանակահարել էր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 36 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Նորաբաց գյուղի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել էին Նորաբաց գյուղի ճանապարհին մեկ այլ վարորդի հետ մեքենան վարելու հարցի շուրջ ծագած վեճի ընթացքում։ 

Միջադեպի ժամանակ տղամարդը, նախնական տվյալներով, դանակով խփել էր նրանց ու հեռացել։ Ծանր մարմնական վնասվածք պատճառելու առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասկածվողը դեկտեմբերի 4-ին հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Մայրաքաղաքում բնակվող 34-ամյա տղամարդը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։

Մասիսի բաժնի օպերլիազորների տեղեկություններով՝ նա հանցագործության գործիքը գցել էր Շենգավիթ վարչական շրջանի աղբամաններից մեկը, և այն հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00—ԼՄ