ԱԺ-ում խնդրի բարձրաձայնումից հետո զոհված զինծառայողի ընտանիքը կստանա իր հասանելիք փոխհատուցումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

4fa456bca813ba7fd59b291f6c87d59d.jpg

Պայմանագրային զինծառայող, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 29-ամյա Վահան Հակոբյանի ընտանիքը կստանա իր հասանելիք փոխհատուցումը։ Հարցը լուծված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Քիչ առաջ զրուցեցի նաև Վահան Հակոբյանի մոր` տիկին Վարսենիկի հետ, ով հաստատեց, որ հարցը լուծվել է։ Փաստորեն, սեփական պարտականությունները կատարելու համար պարտադիր էր, որ ընդդիմադիրները բարձրաձայնեին այդ խնդրի վերաբերյալ, այն հանրային հնչեղություն ստանար, որ հրատապ կարգով խնդիրը լուծվեր` ոչ թե ընտանիքի նկատմամբ ունեցած հարգանքի ու ամոթի պատճառով, այլ որ հանկարծ «ավելորդ» աղմուկ չբարձրանա»,– գրել է պատգամավորը։

Նշենք, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրել էր մի զոհված զինծառայողի ընտանիքի պատմություն, որոնք չէին կարողանում ստանալ իրենց հասանելիք փոխհատուցումը, քանի որ Վահան Հակոբյանն ու իր այրին ժամանակին իրենց ամուսնությունը չեն գրանցել, չնայած որ 2014 թ.-ից միասին են ապրել ու ունեն 4 անչափահաս երեխա։

--00--ԶՀ