Պարեկային ծառայողները Ֆրանսիայում վերապատրաստվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ոստիկանության համագործակցության համատեքստում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեցին պարեկային ծառայողների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ։

Եռօրյա դասընթացներն անցկացրեցին Լիլի հանցագործության դեմ պայքարի բրիգադի ստորաբաժանման ղեկավար Ֆրեդերիկ Նոթը և Ստրասբուրգի հասարակական անվտանգության վարչության բրիգադիր Մարքես դա Սիլվա Ֆիթջերալդը։ Ներկայացվեցին ոստիկանություն-հասարակություն երկխոսության ընթացքում ֆրանսիական ոստիկանության կողմից կիրառվող նորագույն գործիքակազմերն ու օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև Ֆրանսիայում բանակցային հմտությունների կիրառման կարգը, զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգը պահպանելու նպատակով ոստիկանության կողմից կիրառվող իրավական-հոգեբանական հիմքերը։

Պարեկային ծառայության ներկայացուցիչները կիսվեցին հայաստանյան փորձով, միաժամանակ ֆրանսիացի գործընկերներից ստացան ծառայությանն առնչվող մի շարք հարցերի պատասխաններ։

Դասընթացի ավարտին ոստիկանության կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանն ու ֆրանսիացի դասընթացավարները պարեկային ծառայողներին հանձնեցին վերապատրաստման դասընթացների մասնակցության վկայականներ։

--00—ԼՄ