Ուզում եմ ևս մեկ անգամ հիշենք բոլոր բուժաշխատողներին, ովքեր պատվով անցան այդ սարսուռի միջով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

CB6B1943-1C67-493A-87ED-311CD032A74E_w1200_r1

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «34 տարի առաջ՝ ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցվեց ավերիչ երկրաշարժից...

․․․Երկրաշարժից անցել է 34 տարի... Ուզում եմ ևս մեկ անգամ հիշենք բոլոր բուժաշխատողներին, ովքեր պատվով անցան այդ սարսուռի միջով...

«Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց»,- պատմում է բժիշկներից մեկը:
Փաստ է, բնության արհավիրքն անզոր էր կյանքի ընթացքը կասեցնելու: Ու մինչ շատերը փնտրում էին կորցրած հարազատներին, սգում մահացածներին, արդեն դեկտեմբերի 7-ի երեկոյան քարի ու բետոնի բլուրների վերածված Գյումրում նոր կյանքեր էին լույս աշխարհ գալիս ու ապացուցում, որ կյանքը շարունակվելու է»:

--00—ՅՄ