Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա` Լավրովի հետ հանդիպման

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

6

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և նրա մասնակցությունը երկկողմ միջոցառումներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկելու են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը։

--00—ԻԴ