ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Լեռնային Ղարաբաղի տարածք են ժամանել Իրանի 14 քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է regnum.ru-ն։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իրանցիների այցն Արցախ համարել է անօրինական ու հավելել, որ այն խախտում է իրենց երկրի օրենսդրությունը։
«Ցանկացած արտասահմանյան այց Ադրբեջանի տարածք պետք է իրականացվի Ադրբեջանի ազգային օրենսդրությամբ սահմանված կանոնների, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների համաձայն», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Տեղեկատվությունը ճշտելու համար համապատասխան նոտա է ուղարկվել Ադրբեջանում Իրանի դեսպանատուն։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 1-ին այցելել են Արցախ առանց ադրբեջանական կողմի իմացության։
--00—ԻԴ