Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող․ վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դս

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

--00—ԻԴ