Գեղարքունիքի մարզում Lexus GX470-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Դեկտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ավետիք Ա․-ն, իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ըստ աղբյուրի՝ վարորդի հետ են եղել իր կինը և 2 թոռնիկները։ Նրանք նույնպես չեն տուժել։ 

--00—ԼՄ