Ադրբեջանը փակում է ՀՀ-ի և Արցախի միջև միակ ցամաքային կապը․ սա հումանիտար աղետ է․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

շարմազանով

Սա այն է, ինչը որ մենք կանխատեսում էինք, որ Ուկրաինայում Ռուսաստան- ՆԱՏՕ հակամարտությանը զուգահեռ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կամ ՆԱՏՕ-ին մերձ շրջանակները փորձելու են Ռուսաստանի սահմանների ողջ երկայնքով, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Արցախում, միգուցե նաև Հայաստանում նոր պրովոկացիաների գնալ և դրդել նոր բախումների։ Այս մասին նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին սադրանքներին։

«Ադրբեջանը փակում է ՀՀ և Արցախի Հանրապետության միջև միակ ցամաքային կապը։ Սա, փաստորեն, հումանիտար աղետ է, եթե այս խնդիրը շտապ չլուծվի»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ խնդրի լուծման ակնկալիքը Ռուստաստանի Դաշնությունից է, քանի որ Արևմուտքը միայն հայտարարություններ է անում, իսկ ՀՀ գործող իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից։

--00--ԱՀ