Բանակցությունների արդյունքում Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը երկկողմանի բաց է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Շուշի-Քարին Տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը:

--00--ԶՀ