Հայաստանում ու Արցախում առկա վիճակն Արման Թաթոյանը քննարկել է Ավստրալիայի հոգևոր առաջնորդների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

default.jpg

Ավստրալիայի հայ համայնքի խնդիրները, Հայաստանում ու Արցախում առկա վիճակն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը քննարկել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնոր Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության նախագահ Գրիգոր Յումշաճգյանի, Հայ դատի հանձնախմբի պատվո նախագահ Գրիգոր Սողոմանյանի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի ատենապետ Սարգիս Տեր-Պետրոսյանի, հոգևոր հայրերի և թեմական խորհրդի անդամների հետ։

Նա մանրամասն ներկայացրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստերը կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների հետ՝ սկսած 2021թ. մայիսի 12-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 14-ը, ինչպես նաև խոսել եմ արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։

Շեշտել է, որ առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը, քանի որ այս պահին սահմանային բնակավայրերում մարդիկ ապրում են ադրբեջանական ամենօրյա կրակոցների ներքո ու վախի մթնոլորտում։

Առանձին ներկայացրել է նաև այն անվտանգային լրջագույն խնդիրները, որոնք առաջացել են Հայաստանի համար ադրբեջանական զինված ուժերի ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով։

Գերաշնոր Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը կարևորել է երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում հանրային համերաշխության պահպանումը Հայաստանում, Սփյուռքում ու Արցախում։

--00--ԶՀ