Խաչիկ Ղազարյանը հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

00.thumb_.jpg

ՀՀ նախագահ Վահագն աչատուրյանի դեկտեմբերի 2-ի հրամանագրով Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր: Այս մասին հայտնում է ՀՀ դատավորների միության լրատվության բաժինը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 28-ի ԲԴԽ-113-Ո-363 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Խաչիկ Ղազարյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- նշվում է հրամանագրում:

--00--ԶՀ