Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

սա

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի դիմած կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Գաբրիելյանը 24News-ին փոխանցեց նաև, որ այսօր ժամը 9-ին է ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ ստացվել փախուստի մասին և նշված դեպքով կազմված փատաթղթերը կուղարկվեն նախաքննական մարմնին։

Ավելի վաղ shamshyan.com կայքը գրել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բժշկական հետազոտման նպատակով կենտրոն տեղափոխված կալանավորն այսօր ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում փախուստի է դիմել այն բանից հետո, երբ մտել է 2-րդ հարկում գտնվող լոգարան։ «Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մնացել են դռան մոտ, ապա երբ տեսել են, որ նա չի արձագանքում, բացել են լոգարանի դուռը և նկատել, որ կալանավորն այլևս այնտեղ չի։ 2-րդ հարկի պատուհանից վերջինս դիմել էր փախուստի», - նշել է կայքը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԻԴ