Փաստորեն նրանց համար Գուրգեն Մարգարյանը զոհվել է հանուն ոչնչի․ Իշխանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

3

Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․

«Այսպիսով Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։Այս կապակցությամբ  հարց է առաջանում․

-Արդյոք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, թեկուզ ոչ հրապարակային, մտահոգություն հայտնե՞լ է Գուրգեն Մարգարյանին կացնահարող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ։Միայն այս դեպքում կարելի էր վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Համոզված եմ՝ ոչ։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ այսօրվա Հայաստանի իշխանությունը բացարձակապես զուրկ է ազգային արժանապատվության զգացումից։ Փաստորեն նրանց համար Գուրգեն Մարգարյանը զոհվել է հանուն ոչնչի։

Չեմ զարմանա, եթե հանուն «խաղաղության» Հայաստանի դավաճան իշխանությունը նույնպես հերոսացնի Ռամիլ Սաֆարովին»։

--00—ԻԴ