Եվրոն թանկացել 4 դրամով, այս պահին 416.07 դրամ է, դոլարի փոխարժեքը շարունակում է 400-ից ցածր մնալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կազմել է 395.20  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.07 դրամ (աճել է 4.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.11 դրամ (աճել է 5.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.39 դրամ (նվազել է 0.07 դրամով):

--00—ԼՄ