Բելառուսական ապրանքների մատակարարումը դեպի Հայաստան այս տարի հասել է 80 մլն ԱՄՆ դոլարի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

317404808_535686478600740_3820965873408730995_n

Վահան Քերոբյանի Բելառուսի Հանրապետություն կատարած երկօրյա այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ և քննարկումներ երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման, համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Բելառուսի փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված քայլերը: Պյոտր Պարխոմչիկը նշել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալն ընթացիկ տարում մոտ 2 անգամ ավելացել է: Բելառուսական ապրանքների մատակարարումը դեպի Հայաստան այս տարի հասել է 80 մլն ԱՄՆ դոլարի:

Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովն էլ ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության բարձր արդյունավետությունը:

Կողմերը քննարկել են Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը:

--00—ՅՄ