«Երկիր մեդիա» և «Հ2» հեռուստաընկերությունները չստացան հանրապետական սփռման լիցենզիա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։

Մրցույթի մասնակիցներն էին․

1․ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ,

2․ «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ,

3․ «ՇԱՆԹ» ՍՊԸ,

4․ «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ,

5․ «ՀՈւՍԱԲԵՐ» ՓԲԸ,

6․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈւՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ:

Ըստ մրցույթի արդյունքների՝ «Արմենիա» թիվին ստացել է 106 , «Շանթ»-ը՝ 89, «Մուլտի մեդիա կենտրոնը»-ը՝ 92, «Հուսաբերը»՝ 78, Հ2-ը՝ 62 միավոր։ Ստացած միավորների արդյունքում ընդդիմադիր  հեռուստաալիքները՝ «Երկիր մեդիան» ու «Հ2»-ը լիցենզիա չեն ստացել։

--00—ԼՄ