ՔՊ-ն մերժում է ընդդիմության առաջարկը՝ ընդունել հայտարարություն Ադրբեջանի ԱԺ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Բազմաթիվ կետերի շուրջ հնարավորություն կար և ստացվեց փոխհամաձայնության գալ, բայց, ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկու կողմերի համար սկզբունքային էին, և, ըստ այդմ, արձանագրեցինք, որ հնարավորություն չկա ԱԺ հայտարարության տեսքով հանդես գալ երկու խմբակցությունների անունից»։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք «Հայաստան» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» թեմայով։  

«Մենք հնարավորություն ունեցանք բովանդակալից քննարկում ունենալ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ աշխատանքային կարգով քննարկել առաջարկվող նախագիծը՝ հաշվի առնելով, որ նախագիծը պետք է լիներ ԱԺ անունից, տրամաբանական էր, որ պետք է համաձայնեցված տարբերակի հասնեինք»,-նշեց Աղաջանյանը։

Ինչ վերաբերում է ՔՊ դիրքորոշմանը՝ քվերակության հարցի վերաբերյալ, Էդուարդ Աղաջանյանը հանձնաժողովի իրենց խմբակցության անդամներին կոչ արեց ձեռնպահ քվեարկել նախագծի հաստատմանը։

--00--ԶՀ