Արարատի մարզում բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Դեկտեմբերի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչները՝ 43-ամյա Գրիգոր Ա.-ի վարած Ford Transit մակնիշի և 30-ամյա Արտյոմ Ս.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Գրիգոր Ա.-ի ուղևորը՝ Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Արևիկ Ս.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

--00—ԼՄ