Խորվաթիան և Մարոկկոն փլեյ-օֆֆում են, Բելգիան լքում է մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Ավարտվեցին ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները F խմբում։ Վերջին տուրի խաղում հանդիպեցին աշխարհի գործող փոխչեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը՝ Խորվաթիան և Բելգիան։ Այս հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0, գրում է armsport.am-ը:

Այսպիսով, Խորվաթիան այս խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ Իսկ Բելգիան երրորդն է իր խմբում ու լքում է մրցաշարը։

Զուգահեռաբար ընթացքող խաղում Մարոկկոն 2-1 հաշվով ավարտեց հանդիպումը կանադացիների հետ խաղում և խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ ևս դուրս գալով փլեյ-օֆֆ։

Մարոկկոն Սենեգալից հետո աֆրիկյան երկրորդ թիմն է այս ԱԱ-ի փլեյ-օֆֆում։ Կանադան այս մրցաշարում այդպես էլ միավորներ չվաստակեց։

Խորվաթիա-Բելգիա – 0-0
Մարոկկո-Կանադա – 2-1

Զիեշ, Էն Նեսիրի – Ագերդ (ինքնագոլ)

Մրցաշարային աղյուսակը F խմբում երրորդ տուրից հետո․

1․ Մարոկկո – 7 միավոր,
2․ Խորվաթիա – 5 միավոր,
3․ Բելգիա – 4 միավոր,
4․ Կանադա – 0 միավոր:

--00—ԼՄ