Արարատի մարզում ոստիկանության ծառայողը Opel Vectra-ով գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Դեկտեմբերի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 57-ամյա Վրույր Մ-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Դալար գյուղի Արտաշատյան խճուղում՝ թիվ 45 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Վրույր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոցի տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել «Արտաշատի» ԲԿ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ըստ աղբյուրի՝ վարորդ Վրույր Մ.-ն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի պահպանության բաժնի ռազմականացված խմբում։  

--00—ԼՄ