Ջրաբերում կործանված օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

վթար

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:

Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են: 

Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում: 

Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ:

--00—ՅՄ