«Եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ-որ պահի՝ հնգակողմ. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

գֆ

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ-որ պահի՝ հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

 «Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»։

ֆ

--00—ԻԴ