Յաղդան գյուղում խմբով ծեծել են համագյուղացի ամուսիններին, վնասվածք է ստացել նաև 1 տարեկան երեխան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալ, որ նոյեմբերի 28-ի երեկոյան ժամը 10-ի սահմաններում Յաղդան գյուղում մի խումբ համագյուղացիներ վիճել են, հայհոյանքներ հնչեցրել:

Այնուհետև չորս-հինգ հոգով ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել համագյուղացի ամուսիններին, ընդ որում` վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խուլիգանության վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո ոստիկաններւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են ամուսինների հետ վիճած տղամարդկանց ինքնությունը:

Յաղդանցի հինգ տղամարդիկ հրավիրվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

--00--ԱՀ