Դատարանը թույլատրեց Ավետիք Չալաբյանին մեկնել Արցախ և ՌԴ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դս

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կմեկնի Արցախ և ՌԴ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, թույլատրեց Ավետիք Չալաբյանին դեկտեմբեր-հունվար ամսիներին՝ բացակայել ՀՀ-ից և մեկնել Արցախ և ՌԴ։ Փոխանցում է Փաստինֆո-ն։

Այսօր կայացած դատական նիստին հարցաքննվել է երկու վկա, որոնցից մեկը Ագրարային համալսարանի ՈՒԽ փոխնախագահ Արմեն Սողոմոնյանն էր։

ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալեյանը, որն առանցքային վկան է, չի ներկայացել դատական նիստին՝ լինելով պատշաճ ծանուցված։ Հրավիրված մյուս վկաները ևս չեն ներկայացել այսօրվա նիստին։

Դատական նիստը հետաձգվեց։

--00—ԻԴ