Պետք է մերժել ազգային ինստիտուտները վնասող ամեն ինչ. «Զարթոնք» կուսակցության հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

default (1).jpg

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, որպես պահպանողական կուսակցություն, իր ստեղծման պահից (2021թ. մայիս) համարել է, որ միայն բարոյականությունը և ազգային-քրիստոնեական արժեքները կարող են միավորել և գոտեպնդել յուրաքանչյուր հայի, ստիպել սթափվելու և առաջ գնալու ավելի ուժեղ, ավելի հաստատակամ և ավելի մաքուր: Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս առումով ԸՆՏԱՆԻՔ ազգային ինստիտուտի դեմ ուղղված ցանկացած ոտնձգում պետք է մերժել:

Այդ ոտնձգություններից են՝

1)      Ստամբուլյան կոնվենցիան, որն «ընտանիք» հասկացության մեջ փորձում է ներառել նաև նույնասեռականներին (զուգընկերներին). այս կոնվենցիան Հայաստանի կողմից ստորագրվել է, սակայն չի վավերացվել.

2)      Լանզարոտեի կոնվենցիան, որն իբրև երեխաներին սեռական ոտնձգությունից պաշտպանելու նպատակ ունի, սակայն իրականում փորձում է երեխաներին ավելի վաղ տարիքից սեռական կյանքի մասին տեղեկություններ փոխանցել. այս կոնվենցիան Հայաստանի կողմից ստորագրվել է, և 2020թ. արտակարգ դրության ժամանակ վավերացվել է.

3)      Երեխաների որդեգրման կոնվենցիան, որով թույլատրվում է նաև նույնասեռական զույգին երեխա որդեգրել. այս կոնվենցիան Հայաստանի կողմից ստորագրվել է, սակայն չի վավերացվել:

Հետպատերազմյան շրջանում, կուսակցությունն այս հարցերին չէր անդրադառնում այն պատճառով, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած է ֆիզիկական բնաջնջումից պաշտպանվելու հիմնական հարցը և այս տիպի հարցերը կարծես երկրորդ պլան են մղված:

Մինչդեռ Հայաստանում Եվրոմիության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցն առաջնային է համարում, փոխանակ հայ գերիների վերադարձի, ադրբեջանի պատերազմական հանցագործությունների բացահայտման, ադրբեջանական ագրեսիայի կանխման և այլ կենսական կարևոր հարցերով ակտիվություն ցուցաբերի:

Տեղեկացնում ենք, որ «Զարթոնք»-ը նախաձեռնելու է Ստամբուլյան կոնվենցիայի և Երեխաների որդեգրման կոնվենցիայի չեղարկման, ինչպես նաև Լանզարոտեի կոնվենցիայի  չեղյալ հայտարարման հասարակական-քաղաքական գործընթացները:

Միաժամանակ «Զարթոնք»-ը նախապատրաստում է մի շարք օրինագծերի շրջանառությունը, այդ թվում՝

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում այն դրույթների վերացումը, որոնք քաղաքացիների կանխիկ գործարքները սահմանափակում են և լրացուցիչ ծախսերի տակ են գցում.

Քաղաքացիներին պատկանող բնակարանների, հասարակական տարածքների, հողամասերի և այլ անշարժ գույքերի համար առաջացող և տարեց տարի աճող խոշոր հարկերի վերացումը.

Չծնված երեխաների իրավունքների պաշտպանության մասին օրինագծի ներկայացումը»:

--00—ԶՀ