ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ծառայողական պարտականությունները և առաջադրանքները բարձր պատասխանատվությամբ կատարելու, ԱԻ պետական ծառայության հետ մշտական համագործակցության համար, ինչպես նաև ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ, նոյեմբերի 30-ին ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողների պարգևատրել է մեդալներով ու թանկարժեք նվերներով: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Մ.Արզումանյանը շնորհավորել է ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին, նշելով, որ ոստիկանության գործունեությունը լայն ընդգրկում ունի՝ սկսած օրենքի կիրառումից, վերջացրած հասարակական կարգի պահպանությունից և քաղաքացու նկատմամբ ուշադրությունից: ԱԻՊԾ տնօրենը գործընկերներին մաղթել է առողջություն և անփորձանք ծառայություն:
--00—ԶՀ