Փարիզը շահագրգռված է Վաշինգտոնի հետ ռազմավարական երկխոսության վերսկսման հարցում. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Մակրոն Կիև

Փարիզը շահագրգռված Է Վաշինգտոնի հետ ռազմավարական երկխոսության և ընդհանուր հարցերի քննարկման վերականգնման հարցում: Դեկտեմբեի 1-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ֆրանսիան ցանկանում Է վերականգնել ռազմավարական երկխոսությունը և ընդհանուր հարցերի քննարկումը Միացյալ Նահանգների հետ: Մեր հանդեպ ծառացած մարտահրավերները պահանջում են ավելի սերտ համագործացություն», - ասել Է Մակրոնը ֆրանսիական սփյուռքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Դրա հետ մեկտեղ Մակրոնը նախազգուշացրել Է, որ Միացյալ Նահանգների հովանավորչական ծրագրերը, կապված «Գնաճի նվազեցման մասին ակտի» շրջանակներում ամերիկյան ընկերությունների սուբսիդավորման հետ, «սպառնում են պառակտել Արևմուտքը»:

Ֆրանսիայի նախագահը Վաշինգտոնին խորհուրդ Է տվել իր գլոբալ քաղաքականության մեջ Եվրոպան չդիտարկել որպես «փոփոխական մեծություն»: «Եվրոպան դարձել Է ավելի ուժեղ, քանի որ ամրապնդել Է իր ինքնիշխանությունը», - կարծում Է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը Վաշինգտոն Է ժամանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հրավերով: Պետական այցի ձևաչափը կոչված Է ցուցադրելու երկրների միջև կապերի վերականգնումն անցած տարվա ճգնաժամից հետո: Վաշինգտոնը և Լոնդոնն այն ժամանակ Փարիզի թիկունքում կնքել Էին համաձայնագիր Ավստրալիայի համար սուզանավերի մատակարարումների շուրջ՝ դրանով լուծարելով 56 միլիարդ դոլար գումարի ֆրանսիական սուզանավերի գնման Ավստրալիայի պատվերը:

Այս տարվա ամռանն ԱՄՆ-ում ընդունված «Գնաճի նվազեցման մասին ակտը» շռայլ սուբսիդիաներ Է տրամադրում Էլեկտրամոբիլներ, մարտկոցներ և Էներգետիկ սարքավորանք արտադրողներին՝ պայմանով, որ դրանք արտադրված են Միացյալ Նահանգներում: Մակրոնի կարծիքով՝ «դա, գուցե, լուծում Է ամերիկյան խնդիրները, բայց սաստկացնում Է եվրոպական խնդիրները»:

Փարիզը նախազգուշացնում է, որ երկրների միջև համակարգման բացակայության պատճառով այդ քաղաքականությունը կարող է հանգեցնել աշխատատեղերի զգալի կրճատման Եվրոպայի արդյունաբերական հատվածում:

--00--ԱՀ