Հայաստանը համաձայն է ԱՄՆ–ին փոխանցել վտանգավոր կենսաբանական ախտածինների նմուշները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի խմբագրված տարբերակը վավերացնելու նախագիծը։ 

ՀՀ ԱԻՆ-ի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև 2010թ–ին ստորագրված այս համաձայնագիրը մինչ օրս չէր վավերացվել դրանում Հայաստանին ներկայացվող պարտադիր պահանջների պատճառով․ համաձայնագրով հայկական կողմը պարտավորվում էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով:
 
2022թ–ի սեպտեմբերի 30-ին ստորագրված նոր համաձայնագրում այս կետը խմբագրվել է, վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը դարձել է հայեցողական։

--00--ԱՀ