Ստեփանակերտ-Ննգի ավտոճանապարհին և Շուշիի շրջանի Լիսագոր հատվածում ցածր տեսանելիություն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

317439921_517045277108312_3740554128645744282_n.jpg

Արցախի Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում՝ հիմնականում բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Տեսանելիությունը ցածր է Ստեփանակերտ-Ննգի ավտոճանապարհի Բովուրխանի ոլորաններում և Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագոր հատվածում:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է լինել առավել ուշադիր: Հետևեք երթևեկության և անվտանգության կանոններին:

 --00—ԶՀ