Շնորհակալ ենք Ֆրանսիային Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի դատապարտման և միաձայն ընդունված բանաձև համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 1, 24News

յկ

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձևի համար։

«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի դիրքորոշումն ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի և շնորհակալություն ենք հայտնում Ազգային ժողովին բանաձևի միաձայն ընդունման համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ալեն Սիմոնյանը։

Ի դեպ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սենատի և Ազգային ժողովի բանաձևերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը, և փաստաթղթերն անվանել է «խորհրդարանականների անկախ նախաձեռնություն»։

--00—ԱՊ