Այս գիշեր Աբովյան քաղաքում վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 2 շենքի դիմաց այրվում է վագոն-տնակ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:34-ին, մարվել՝ 01:51-ին: Այրվել է վագոն-տնակ (մոտ 15 քմ)՝ գույքով։

--00--ՀԱ