Խորհրդարանի բանաձևերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը․ Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունված բանաձևերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ։

Գերատեսչությունը Սենատի կողմից ընդունված փաստաթղթերն անվանել է «խորհրդարանականների անկախ նախաձեռնություն»․

«Ֆրանսիան կշարունակի խրախուսել կողմերին առաջ շարժվել բանակցություններում՝ օգտվելու խաղաղության հասնելու հնարավորությունից»,- նշված է հայտարարությունում։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Հանրապետության Ազգաին ժողովը միաձայն ընդունել էր Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

--00--ԱՀ