40-ամյա վարորդը «Մեգա մոլ»-ի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Այսօր` նոյեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արման Վ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգա մոլ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Վարորդը փախուստի  չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Վրաերթի փաստով Ա. Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

--00--ԱՀ