Եվրոպան աչք է փակելու Ալիևի ագրեսիայի վրա, երկու տարի անիմաստ ժամանակ ենք կորցրել. Էլիբեգովա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Եվրոպան աչք է փակելու Ալիևի ագրեսիայի վրա, երկու տարի անիմաստ ժամանակ ենք կորցրել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

Էլիբեգովայի համոզմամբ, Ադրբեջանն անընդհատ ձգտելու է ավելին վերցնել Հայաստանից, ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չվերականգնվի և զարգանալու հնարավորություն չունենա։ Փորձագետի պնդմամբ, Ալիևը մեծ սադրանք է նախապատրաստում և դրա համար հատուկ քարոզչական ֆոն է փորձում ապահովել։

--00—ԱՊ