Զասը չի ասում՝ ՀԱՊԿ-ը պատրաստ է Ադրբեջանին դուրս մղել ՀՀ-ից, իսկ մնացած խոսքերը բառախաղ են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկա լինելու հանգամանքը քառակողմ հանդիպման ժամանակ է որոշվել, իրականությանը չի համապատասխանում, թե Փաշինյանն է պահանջ դրել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկման մասին Ալիևի հայտարարություններին:

Անդրադառնալով Ստանիսլավ Զասի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին աջակցելու փաթեթ է ներկայացրել՝ պատգամավորը նշեց. «Չեմ տեսել, որ Զասն ասի՝ պատրաստվում ենք Ադրբեջանին դուրս մղել Հայաստանից, մնացած խոսքերը բառախաղ են, որոնց արձագանքելը անիմաստ է:

Տեղեկություն կար, որ տեքստը պետք է վերախմբագրվի և ՀՀ-ի առաջարկը ներառվի, կտեսնենք՝ կանեն, թե՝ ոչ։ Զասը պետք է խոսի դրանից՝ ՀՀ-ի առաջարկը ներառվելու՞ է, թե՝ ոչ, մնացածը խոսքեր են»,- ընդգծեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ